Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր կրկին քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ղազինյանը նշեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու և եզրափակիչ ելույթ չի ունենալու, քանի որ դրանք բազմիցս արել է: Իշխանական պատգամավորներն էլ նշեցին՝ իրենց դիրքորոշումը Ղազինյանի մասով չի փոխվել: