ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով երկրորդ զոհը հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարն է. կնոջը հրավիրել են դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԱծ գնադապետ Նուբարաշեն քկհ նախկին պետ Սերոբ

Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

• Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
• Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
• Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝

• Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,
եւ այլ անշարժ գույքեր

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, ով հայտնի դարձավ այն բանից հետո, որ ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Իսկ ով է լինելու հաջորդ պաշտոնյան, որի մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դիմում կներկայացվի դատարան: Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն է, որի նկատմամբ արդեն երեք տարի է, ինչ իրավապահները հետախուզում են հայտարարել:

Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ վերջինիս կնոջը խանուցել են ներկայանալ դատարան եւ ծանոթանալ իրենց նկատմամբ սկսված վարույթից վերջինս իր ներկայացուցչի հետ ներկայացել է դատախազություն եւ ծանոթացել է գործի նյութերին:

Քնար Մանուկյան




Լրահոս