Ըստ նախնական տվյալների, Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ի կողաշրջվելու հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, երեքը՝ Աշտարակի ԲԿ-ում։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: