Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ՝ վճարելով վերջիններիս համար հաջորդող ամիսների ընթացքում:

Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող Բանկի գործընկերների լայն ցանցի միջոցով հաճախորդները հաշված րոպեների ընթացքումկարող են գնել անհրաժեշտ սպառողական ապրանքներ՝ կահույք, կենցաղային կամ համակարգչային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, շինանյութ, ավտոպահեստամասեր, սպորտային ապրանքներ, երաժշտական ​​գործիքներև բազմաթիվ այլ սպառողական ապրանքատեսակներ:

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաև տարբեր ոլորտների ծառայություններից`տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, ամսական աբոնեմենտներ՝ սպորտային- առողջարարական կենտրոններում, էսթետիկ վիրաբուժության ծառայություններ և այլն:

Ապառիկ վարկ կարելի է ձևակերպել նաև առցանց՝ ընտրելով անհրաժեշտ ապրանքը գործընկերների կայքից և լրացնելով վարկային հայտ՝ առանց Բանկ կամ վաճառակետեր այցելելու անհրաժեշտության:

Ապառիկ վարկերը տրամադրվում են սկսած 30 հազ. ՀՀ դրամիցմինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0%-իցմինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչև 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա:

Պրոդուկտի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս