ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպումից առաջ Ադրբեջանը վերադարձրեց գերիներին. ինչ է սպասվում այսօր Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՌԴ-ում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որի  օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցն է։

Եվ հենց հետաքրքիր է, որ հանդիպման նախօրեին Ադրբեջանը որոշեց վերադարձնել հայաստանցի ևս հինգ ռազմագերիների։ Նշենք, որ երեք երկրների փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումների ձևաչափը ստեղծվեց այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում։

Նշենք, որ երեկ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են սովետական տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։

Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ՝ այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։ Սովետական Միության փլուզմանը զուգահեռ սկսված արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կողմից արգելափակվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները։ Պատերազմից հետո ապամոնտաժվեց Մեղրիից դեպի Հորադիզ Արաքսի ափով ընկած երկաթգիծը։

Ադրբեջանն ու Թուրքիան հետպատերազմյան շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ: Սակայն Հայաստանի փոխվարչապետն ասում է, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում գոնե միջանցք ասածն ընդհանարապես չի քննարկվում։




Լրահոս