Շարունակվում են ՍԱՏՄ խստացված ստուգումները՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը: ՍԱՏՄ Արմավիրի կենտրոնի տեսուչները հինգշաբթի երեկոյան վերահսկողություն են իրականացրել Արմավիր քաղաքի խոշոր խանութներում:
Արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ աշխատակիցներ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։