ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն երկընտրանքի առջև է՝ խաղաղություն՝ շնորհիվ ուժեղացման, թե ի հաշիվ Հայաստանի թրքացման. Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում եւ Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, սակայն մեր պետական հարթակներում կարծես այդ կարեւորությամբ խնդիրները չեն քննարկվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են գնում, Հայաստանը մտել է մի հորձանուտի մեջ, որից թե ինչպես դուրս կգա, դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան: Այդ կարեւորությունը մեզ բերել է այս թեմայի ձեւակերպմանը, որ իսկապես Հայաստանի ու Արցախի առջեւ կանգնած են լրջագույնս սպառնալիքներ, վտանգներ: Մենք նաեւ պետք է փորձենք հասկանալ, թե ինչպիսի ուղիներ կան դրանք հաղթահարելու:




Լրահոս