«ԿԱՐԻԵՐԱՍ ՍԿՍԵԼ ԵՄ «ՌԱԲԻՍ» ԵՐԳԵԼՈՎ». ԶՈՅԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվորեն իր դիրքերն է ամրացնում հայկական շոուբիզնեսում երիտասարդ երգչուհի  Զոյա Բարեղամյանը, որն իր երաժշտական ընդունակությունները նախ փորձեց հայտնի X factor նախագծից, որտեղ չհաջողելուց հետո հանդես եկավ որպես դերասանուհի «Անուղելիները» հեռուստասերիալում, ապա Զոյան փորձեց իր դիրքերն է՛լ ավելի ամրապնդել երգարվեստում եւ լրջորեն զբաղվել իր սիրած աշխատանքով:

 

ArmLur.am-ը այս եւ այլ հետաքրքիր հարցերի մասին զրուցել է Զոյայի հետ:

«Սկսել եմ երգել դեռ շատ վաղուց եւ առաջին անգամ մասնակցել եմ «Աստղիկներ» նախագծին, որից հետո մասնակցել եմ X factor նախագծին, այնուհետեւ ստացել եմ «Անուղելիները» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, որից հետո որոշեցի ավելի լրջորեն զբաղվել իմ սիրելի գործով՝ երգարվեստով, քանի որ հասկացա, որ դերասանի մասնագիտությունն այնքան էլ իմը չէ: Ես միշտ այն կարծիքին եմ եղել եւ կամ, որ յուրաքանչյուր արտիստ պետք է զբաղվի մի գործով, իսկ մի քանի բան միասին համատեղելն ինձ համար չէ: Առաջին քայլերս սկսեցի անել հայտնի հիթերի cover տարբերակաները կատարելով, հետո լսելով շատ դրական կարծիքներ՝ նկարահանեցի տեսահոլովակ, հետո ունեցա փոքրիկ մենահամերգ Լիբանանում, որից հետո սկսեցի պարբերաբար համերգներով հանդես գալ: Այդ հարցում ինձ շատ օգնեց եւ աջակցեց ինձ համար շատ թանկ մարդ, ով հետագայում դարձավ նաեւ իմ երաժշտական պրոդյուսերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Զոյան ընդգծում է, որ նա երաժշտական ասպարեզ է մտել «Ռաբիս» երաժշտական ոճով, չնայած որ այն շատ է քննադատվում մեր հասարակության կողմից:

«Ես համաձայն եմ՝ գուցե այն ընդունելի ոճ չէ մեր հասարակության կողմից, բայց հաճելի է. ինչու եմ ասում հաճելի, քանի որ իմ այդ ոճով երգերն ավելի մեծ դիտումներ ունեն, քան այն երգերը որոնք ես երգում եմ էստրադային ոճով: «Ռաբիս» երգերը ես սիրել եմ դեռ մանկուց եւ միշտ էլ երգել եմ եւ կարող եմ հստակ ասել, որ հենց այդ երաժշտությամբ էլ սկսել եմ իմ կարիերան: Ես «Ռաբիս» չեմ երգում միայն  գումար աշխատելու համար. եթե այդպես լիներ, ապա ես շատ շուտ կհոգնեի եւ ինձ համար այլ զբաղմունք կփնտրեի: Մարդիկ այսօր ուզում են լսել այնպիսի երաժշտություն, որոնք իրենց հոգեհարազատ են, բացի դա, ես մտածում եմ, որ արդեն ստեղծել եմ իմ սեփական ոճը, սեփական երգացանկը, ինչը ինձ դարձնում է ոլորտում տարբերվող եւ ինքնատիպ: Երգում եմ նաեւ այլ երկրների ազգային երգեր»,- հավելեց երգչուհին:

Երգչուհին քննադատություններին այնքան էլ լուրջ չի վերաբերվում, քանի որ նրա համար ավելի կարեւոր է իր լսարանի կարծիքը:

«Այդ հարցին մեկ տարի առաջ բոլորովին այլ կերպ կպատասխանեի, բայց պետք է ադեկվատ մոտենալ այդ հարցին, քանի որ քննադատություններ միշտ են լինելու, եւ դա մեր ժողովրդին շատ բնորոշ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՊԱՀՊԱՆԵԼ Է

ԴԻՐՔԸ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 89-րդն է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի 1257 միավոր: Դասակարգման աղյուսակի առաջատարն անփոփոխ է` Բելգիան: Երկրորդ տեղում Բրազիլիան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան: Լավագույն տասնյակում են նաեւ Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան եւ Դանիան:

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է

«ՆԵՇՎԻԼԻՆ»

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնության Արեւելյան կոնֆերենցիայի 30-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվել է «Նեշվիլին»։ Գրանցվել է ոչ-ոքի՝ 1։1։ Առաջինը հաջողության են հասել հյուրերը։ Խաղի հաշիվը բացել է «Կոլամբուսի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան, արգենտինահայ Լուկաս Սելարայանը, որն աչքի է ընկել 75-րդ րոպեին, սակայն արդեն 2 րոպե անց «Նեշվիլը» վերականգնել է հավասարությունը։ «Նեշվիլը» 49 միավորով երկրորդն է, «Կոլամբուսը» 10-րդն է՝ 38 միավոր։ Լուկաս Սելարայանը ճանաչվել է նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՀԱՆԴԻՊԵՑ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հանդիպեց Կիեւի «Դինամոյի» հետ (1-0): Հանդիպման 36-րդ րոպեին «Բարսայի» պաշտպան Ժերար Պիկեն խփեց այս խաղում միակ գնդակը։ Այս գոլը նրա համար 16-րդն էր ՉԼ-ում: Այս ցուցանիշով Պիկեն շրջանցել է պաշտպաններ Սերխիո Ռամոսին («Ռեալ Մադրիդ»/ՊՍԺ) եւ Իվան Էլգիերային՝ 15-ական գոլ։ Ժերարն այժմ կիսում է պաշտպանների շրջանում Չեմպիոնների լիգայի ռեկորդը Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ռոբերտո Կառլոսի հետ:

 

ՆԱԳԵԼՍՄԱՆԸ

ՎԱՐԱԿՎԵԼ Է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վարակվել է կորոնավիրուսով: 34-ամյա գերմանացի մասնագետը ամբողջական պատվաստված է, սակայն Լիսաբոնում վատ ինքնազգացողության հետեւանքով չի կարողացել մասնակցել պորտուգալական «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը, որի ընթացքում թիմը ղեկավարել է նրա օգնական Դինո Տոպմելերը։ «Բավարիան» հաղթել է 4։0 հաշվով։ Յուլիան Նագելսմանը մեկուսացվել էր եւ թիմից առանձին այլ չվերթով բժիշկի ուղեկցությամբ Լիսաբոնից կվերադառնա Մյունխեն։

 

 

 

 

 




Լրահոս