ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Սարգսյանի հիշատակին նվիրված խաչքար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակակիր, երեք պատերազմի մասնակից Գագիկ Սարգսյանին նվիրված հիշատակի արարողություն, ինչպես նաեւ տեղադրվեց խաչքար ի պատիվ նրա: Վերջինիս հիշատակը հարգելու էին եկել նրա մարտական ընկերները եւ հարազատները:

«Քարանձավի Գագոն», ինչպես նրան անվանում են ընկերները, եղել է «Աշխարհազորային կամավորականների ջոկատներ» ՀԿ-ի անդամ, Արցախի հերոս Սուրեն Բարսեղյանի ջոկատից: Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրմանն  ու պաշտպանությանը:  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում  Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի  առաջին իսկ օրվանից «Աշխարհազորային կամավորականների ջոկատներ» ՀԿ-ի  հետ մեկնել է Արցախ: Կռվել է ամենաբարդ եւ թեժ կետերում, եւ կատաղի մարտերից մեկի ժամանակ Մարտունի 2-ում մահացու վիրավորում է ստացել թշնամու հարվածից:

Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս