Հոկտեմբերի 29-ից 31-ը տեղի ունեցավ «Դիջիթեք-2021» ցուցահանդեսը, որի ժամանակ մարդիկ հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալ, այլեւ՝ փորձարկել Ամերիաբանկի թվային հարթակները:
Ամերիաբանկի Հիփոթեքային եւ ավտովարկավորման վարչության ղեկավար Գեւորգ Մանուկյանի խոսքով, «Դիջիթեք-2021» ցուցահանդեսին Ամերիաբանկը ներկայացնում է օնլայն երկու հարթակները՝ անշարժ գույքի եւ ավտոմեքենաների ընտրության հետ կապված, որոնք ստեղծված են գնորդների կյանքն առավել թեթեւացնելու եւ հարմարավետ դարձնելու համար: Բացի այս, Ամերիաբանկն՝ իր ստեղծած օնլայն հարթակով հաճախորդին հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք՝ թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի եւ այլ չափանիշների:
Սա դեռ ամենը չէ. Ամերիաբանկի այս առաջարկից կարող են օգտվել նաեւ Հայաստանի մարզային երեք քաղաքում՝ Կապանում, Էջմիածնում ու Ծաղկաձորում: Ավելին՝ ցանկն առաջիկայում ընդլայնվելու է: Ամերիաբանկի Հիփոթեքային եւ ավտովարկավորման վարչության ղեկավար Գեւորգ Մանուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ երկու օնլայն հարթակների հետ կապված մարդիկ բավականին հետաքրքրված են:
ArmLur.am-ի հետ զրույցում Ամերիաբանկի ներկայացուցիչը խոստացավ, որ բանկն առաջիկայում իր հաճախորդներին կուրախացնի հաճելի անկանկալներով:
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան