ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղել է խոսակցություն, թե ով ում է հարվածել․ Գեղամ Նազարյանը՝ ԱԺ հայտնի ծեծկռտուքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին եւ օգոստոսի 25 Ազգային ժողովի միջադեպերի մասով ՀՔԾ-ն քրեական գործ չհարուցեց, սակայն ուշագրավն այն է, որ իշխանական պատգամավորներից շատերը ներքին քննարկումների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին ասել են, թե իրենք այդտեղ չեն եղել, անգամ շենքում չեն եղել, միչդեռ տեսանյութերը այլ բան են վկայւմ:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանն անգամ իր մտերիմների շրջապատում ասել է, որ որեւէ մեկին չի հարվածել, սակայն տեսանյութերում երեւում է, որ նա հարվածում է Գեղամ Նազարյանին: Ստացվում է, որ իշխանական պատգամավորները կռվից հետո փորձել են անմեղ ձեւանալ եւ ասել է, թե իրենք ոչ տեսել են, ոչ էլ լսել են, թե ինչ է եղել:

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Հակոբ Ասլանյանը անձամբ մոտեցել է իրեն եւ ասել է, որ չի հարվածել իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս