ՏԵՍԱՆՅՈԻԹ. Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը. ոչ մի փոփոխություն դեպի լավը տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Չարչյանի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ ծանր ձեւով, նա մինչեւ օրս 100 միավոր ինսուլին է ստանում։ Շաքարային դիաբետի այդ ձեւն անհամատեղելի է կալանքի հետ»,- նշեց Ալեքսանյանը։

Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանն իր հայեցողությամբ փորձաքննության կենթարկվի փաստաթղթային ձեւով:

Նա պնդեց, որ Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ուշանում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անգործության հետեւանքով։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում




Լրահոս