Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։
Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից:
Նշվում է, որ խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։