Հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով 17-ամյա Արտյոմ Հակոբյանը մահվան ելքով վրաերթի հեղինակ էր եղել: Նույն երիտասարդը անցած տարի դեկետեմբերի 20-ին վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր: Նկատենք, որ դատարան են ուղարկվել հազարավոր քրեական գործեր, որ, վարորդները զրկված լինելով վարորդական իրավունքից, կրկին մեքենա են վարում ու մարդկանց ճակատագրերի հետ խաղում:
Արդյոք ոստիկանությունը մտահոգված չէ այս դեպքերով եւ չի պատրաստվում կոնկրետ քայլերի գնալ՝ անգամ դատարանի առաջ կանգնած վարորդների ապօրինությունները կանխելու համար: Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի հետ:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան