Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Առուշանյանն այս մասին հայտնել է՝ կալանավայրից հայտարարություն տարածելով։
Առուշ Առուշանյանից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է, ArmLur.am-ը կապ է հաստատել Ասպրամ Կրպեյանի հետ՝ հասկանալու համար, թե պատրաստվում է մանդատը վերցնել, թե ոչ։ Մեզ հետ զրույցում Կրպեյանը հայտնեց, որ վերցնելու է մանդատը և իր աշխատանքը հետագայում շարունակելու է խորհրդարանում։ Այլ մանրամասներ Ասպրամ Կրպեյանը չհայտնեց՝ նշելով, որ ավելի մանրամասն կխոսի Հայաստան վերադառնալուն պես, այս պահին արտերկրում է։
Հիշեցնենք, որ Ասպրամ Կրպեյանը Թաթուլ Կրպեյանի դուստրն է։
Սևակ Վարդումյան