Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունը՝ 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+Chat» ծառայության գինը նոր ակտիվացումների համար այսուհետ կազմում է 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարեն:

Ակտիվացման կոդ՝ *404*1#

Ակտիվացնելով «+Chat» ծառայությունը՝ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները հնարավորություն են ունենում անսահմանափակ օգտվելու «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat» հավելվածներից։

Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.




Լրահոս