ԿԻՆՈԳԻԼԴԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 30 տարի անց հանդիսատեսի համար կրկին բաց է Կինոյի տան արդեն հիմնանորոգված մեծ դահլիճը, որտեղ կայացավ Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը: Աշխարհում ընդունված այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար, այդպիսով տալիս նեղ մասնագիտական գնահատական:

 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկու տարվա կտրվածքով. ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այն կնպաստի, որ կինոոլորտի ներկայացուցիչները ոչ թե մրցակցեն մեկը մյուսի դեմ, այլ համախմբվեն` հանուն հայկական կինոյի:

Կինոգիլդիաները հետեւյալն են՝  նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ, լրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ:  Յուրաքանչյուր գիլդիայում ներառված են մի քանի անվանակարգեր:

ArmLur.am-ը ներկա է եղել մրցանականաշխությանը եւ ներկայացնում է հաղթողների ամբողջական ցուցակը:

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հրաչ Քեշիշյանը՝ «Անատոլիական պատմություն» ֆիլմի համար: Նա նշեց, որ մրցանակն իր ընկերոջ՝ սիրված երգիչ ու կոմպոզիտոր Հայկոյինն է. «Նա շատ ֆիլմերի համար է երաժշտություն ստեղծել… Ծանր տարի ենք ապրել, որի ընթացքում կորցրել ենք մեծանուն մարդկանց։ Ոչ միայն պատերազմը, այլ նաեւ համավարակը մեզնից խլեց տաղանդավոր մարդկանց»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանին եւ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյանին հանձնվեց պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»:

Կինոպրոդյուսերների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր` Կարինա Սիմոնյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան (ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»):

Կինոսցենարիստների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան եւ Քնարիկ Միրզոյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):

Կինոռեժիսորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր» ):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (ֆիլմ` «Կանանց գյուղը»):

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան (ֆիլմ` «Կաֆկա»):

Կինոօպերատորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան (ֆիլմ՝ «Որբություն»):

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան (ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»):

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան (ֆիլմ` «Թողություն»):

Կինոնկարիչների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան (ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»):

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան (ֆիլմ՝ «Արեւ, սարեր եւ սեր»):

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան (ֆիլմ՝ «Լորիկ»):

 ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 11-րդ տուրի տնային խաղում «Միլանին» 1։2 հաշվով պարտվելուց հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ «Շնորհավորում եմ «Միլանին»։

Չեմ ցանկանում որեւէ այլ բան ասել, այլապես հաջորդ շաբաթ ինձ չեն թողնի լինել եզրային գծի մոտ։ Մենք վատ խաղացինք, բայց խաղադաշտում թողեցինք բոլոր ուժերը։ Այսքանը»,- ասել է Մոուրինյոն DAZN-ի եթերում եւ հեռացել։ «Միլանը» 31 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին»։ «Ռոման» 19 միավորով 5-րդն է։ Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի չեմպիոն «Ինտերին», «Ռոման» կհյուրընկալվի «Վենեցիային»։

 




Լրահոս