Քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություն տրամադրողները կպատժվեն. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկվելու է Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ պատժվում է՝ ազատազրկմամբ հինգից յոթ տարի ժամկետով:

Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը: Պատգամավորը նշում է, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը երաշխավորված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով:

Ն.Հ.




Լրահոս