ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր Բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան եւ հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեծ էկրան բարձրացավ «Մեր բակը 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմի 4-րդ մասը: Ֆիլմի հայտնի հերոսները՝ Լալան, Աշոտը եւ Հրանտը  վերադարձել են նոր պատմությամբ, նոր հումորային մոտեցումներով եւ խաղով:

Ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանի աչքերով հայտնի բակը նույնն է, հերոսները՝ եւս, բայց նրանց միացել են նոր դեմքեր՝ բակի երեխաները, որոնք մեծացել են, եւ չնայած  ծավալվող բոլոր իրադարձություններին ու փոխված իրավիճակներին գաղափարը նույնն է, եւ  ֆիլմում չի փոխվել կարևոր մի բան՝ երևանյան շունչն ու կոլորիտը։

Ֆիլմի առանցքային կարեւոր կետերից է  նաեւ այն,  որ 25 տարի հետ դերասանները կարողանան կրկին նույն էմոցիաները եւ նոստալգիկ հույզերը պարգեւել են այնպես, ինչպես եղել է 25 տարի առաջ:

Նշենք, որ «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի սցենարիստներն են Աշոտ Աբրահամյանը, Սարգիս Մնոյանը եւ Ռուբեն Ջաղինյանը: Դերերում հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Աշոտ Ղազարյանը, Արուս Տիգրանյանը, Տարոն Իսպիրյանը, Ֆընգ Յանգմենգը, Արտաշես Ալեքսանյանը, Լիլի Մորտոն, Զիրոյանը, Հակոբ Փոքրավորյանը եւ այլք: Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, պրոդյուսերներից են նաեւ Արման Միտոյանն ու Տիգրան Վիրաբյանը: Ֆիլմը ներկայացնում են «Առաջին ալիքն» ու «Շարմ» հոլդինգը:

ArmLur.am-ը սիրով իր ընթերցողներին ներկայացնում է «Մեր բակը 25 տարի անց» Ֆիլմի պրեմիերայի գլխավոր հյուրերին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս