Մոսկվան դուրս է գալիս լոքդաունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան նոյեմբերի 8-ից դուրս է գալիս լոքդաունից, որը գործում էր հոկտեմբերի 28-ից՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօրվանից կբացվեն Ռուսաստանի մայրաքաղաքի թատրոններն ու թանգարանները՝ QR կոդերի, պաշտպանիչ դիմակների պարտադիր առկայության պայմաններում։

60-ից բարձր տարիքի չպատվաստված քաղաքացիների համար սահմանափակումները կշարունակեն գործել։

Միևնույն ժամանակ ռուսական 5 շրջաններ որոշել են երկարաձգել ոչ աշխատանքային օրերը մինչև նոյեմբերի 13-ը։

Ռուսաստանում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել սեպտեմբերի վերջից։ Իշխանությունները դա բացատրում են պատվաստման ցածր տեմպերով։ Վերջին օրերին այնտեղ կորոնավիրուս է հայտնաբերվում օրական շուրջ 40 հազար մարդու մոտ։ Մահվան դեպքերի թիվն ամեն օր գերազանցում է 1100-ը։




Լրահոս