ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հակասում է պաշտոնական Մոսկվային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Երևանը հերքում, Մոսկվան հաստատում է՝ առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում նախատեսվում է:

Ռուսաստանի դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր. «Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է և նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»։

Ռուսական պետական «Интерфакс» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը նախատեսված է կազմակերպել այս շաբաթվա սկզբին: Թե կոնկրետ որ օրը, ապա այդ մասին ո՛չ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ոչ էլ «Интерфакс»-ը չեն հայտնել։
Նշենք, որ Պեսկովի հայտարարությունից ընդամենը ժամեր անց հետևեց վարչապետ Փաշինյանի՝ հանդիպումը հերքող հայտարարությունը:

Սևակ Վարդումյան




Լրահոս