Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները և մահերի համադրություն իրականացնելով, կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունն առաջիկայում կհրապարակվի։
Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը ռեստրոսպեկտիվ միջոցներ չունի՝ պարզելու համար, թե կովիդից մահացածը պատվաստման սերտիֆիկատը ձեռք է բերել առանց պատվաստվելու, թե իրոք պատվաստված է եղել, և այդ անկարողությունը հարցեր կառաջացնի պատվաստման արդյունավետության վստահության վրա:
«Իրավապահները պետք է շարունակեն կանխարգելիչ միջոցներ իրականացնել և խստորեն արձագանքել՝ նման դեպքերը բացահայտելով։ Վատ եմ ինձ զգում ասելու, բայց՝ նաև խստորեն արձագանքելով, որովհետև, նման արարքը վտանգում է տվյալ անձի կյանքին ու առողջությունը, ինչպես նաև՝ հանրային առողջությանը»,- հայտարարեց Ավանեսյանը: