Այսօր նոյեմբերի 11-ին, Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել , ինչի արդյունքում սպանվել էր 4 անձ , իսկ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը:
Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Իսկ ինչ վարկած է քննվում այս պահին ՀՀ քննչական կոմիտեում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները երկու վարկած են քննում կամ կողմերը միմյանց մեջ են ունեցել հարց ու պատասխաններ, որոնց շուրջ հանգուցալուշման չեն եկել եւ հնչել են կրակոցներ: կամ էլ կրակոցների մեջ կա երրորդ կողմ: Այսինքն իրավապահները կասկածներ ունեն, որ միգուցե ինչ-որ անձինք տեղյակ են եղել, որ Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, այդ պահին գտնվում է ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տանը, ինչի արդյունքում եկել են եւ կրակոցներ են արձակել նախկին պատգամավորի տանը:
Քնար Մանուկյան