Տրամադրվել են Covid-19-ի հետազոտության կեղծ բացասական պատասխաններ. Ռազմական ոստիկանությունում քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021 թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին «ՖԵՆԻՔՍ ՄԵԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Covid-19 համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։

Այնուհետև, համապատասխանաբար, 2021 թ. հոկտեմբերի 4-ին և 2021 թ. հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են «ԲԻՈՄԵԴ» ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության, բացասական տվյալներով կեղծ պատասխաններով:

Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:




Լրահոս