Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք. մահացել է 78 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326830 դեպքի: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2227063 վերջին մեկ օրում` 11431 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 28625 պացիենտ. Մեկ օրում նվազել է 813-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 289900 անձ` վերջին մեկ օրում 2044 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:




Լրահոս