ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. Կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու:

Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, երբ հայրենիքիս սպառնացող վտանգները չեմ կարողանում չեզոքացնել այդ մանդատով, ու շարունակապես փոքրանում է մեր երկիրը, ամեն պահ պատրաստ եմ վայր դնել այն:
Բայց նույնիսկ այս պարագայում այդ ուղղությամբ իմ կողմից գործադրվող ջանքերը նշված խնդիրների լուծման գործում չեն պակասի. հետևողական եմ լինելու, ինչպես եղել եմ անցնող 3 տարիներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր թագուհի Թովմասյանը::




Լրահոս