ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի կարանտին սահմանելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում կարանտինը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունիսի 20-ը:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ից կգործեն ՀՀ մուտքի նոր կանոններ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը կհանվի։
Կշարունակվի որպես պահանջ մնալ վերջինների կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը:
Իսկ ՀՀ քաղաքացիների համար մուտքի կանոնները մնում են նույնը՝ կամ վերոնշյալ սերտիֆիկատներից որևէ մեկի առկայություն, կամ սահմանային անցման կետերում ՊՇՌ նմուշառման հանձնում։
Ս.Հ.