Փարիզում քննարկվել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին։

Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերը համատեղելու առնչությամբ:

Բացի այդ, քննարկվել է նաև իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։




Լրահոս