Ինչ խախտումներ են արձանագրվել մինչ այս պահը․ «Անկախ դիտորդ»-ն ամփոփել է ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնավորապես՝ ընտրություններ են Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն ամփոփել է 7։00-ից սկսած իրենց կատարած դիտորդական առաքելության տվյալները։

Ըստ կազմակերպության՝ դիտորդական առաքելությունը 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքների ավագանու ընտրությունները 33 տեղամասերում և 3 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Բոլոր համայնքներում քվեարկությունն իրականացվում է 1 քվեաթերթիկով, և ընտրողները քվեարկում են՝ գրիչով նշում կատարելով։

Առաքելության ներկայացրել է 35 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

«Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 33 տեղամասային կենտրոններից 4-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 5-15 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և դրա հետևանքով քվորում չլինելու պատճառով։
Դիտարկված 3 տեղամասային կենտրոններից 1-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, իսկ 4 դեպքում՝ 2-րդ հարկում:

7 տեղամասային կենտրոններ գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված հատուկ միջոցներ առկա չեն դիտարկված տեղամասերից 21-ում։ 1 քվեասենյակում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։

Դիտարկված տեղամասերից 2-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ չեն բաշխվել․ մեկ դեպքում քարտուղարն է ինքնուրույն լրացրել բաշխումը, իսկ մեկ դեպքում տեղեկացրել են, որ նախորդ օրն են իրականացրել վիճակահանությունը։

Միայն Կապանի մեկ տեղամասում դիտարկվել է վնասված՝ պատռված քվեաթերթիկ, որը հանվել է տրցակից նախագահի կողմից։

2 տեղամասերում քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, իսկ մեկում քվեախցիկների միջև հեռավորությունը 1 մետրից պակաս է եղել։

Մեկ տեղամասում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ ոստիկանն իր ներկայությունը հիմնավորել է՝ պնդելով, որ տեսախցիկների բացակայության դեպքում իրենք պետք է գտնվեն քվեարկության սենյակում։ Ուշագրավ է, որ ևս երկու տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության 3-ական վստահված անձինք, որոնք քվեասենյակում ներկա են լինում «հերթափոխով»:

Դիտարկված ընտրատեղամասերից միայն 12-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, որոնցից 9-ը՝ Իջևան համայնքում:

Կապան քաղաքի ընտրատեղամասերից մեկի հարակից տարածքում նկատվել են մարդկանց կուտակում»,-նշված է հայտարարության մեջ




Լրահոս