ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն դիմել է դատարան. վիճարկում են Շիրակի մարզի Ախուրյանի ավագանու ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է դատարան. վիճարկում են Շիրակի մարզի Ախուրյանի ավագանու ընտրությունները:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ -ն դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը թիվ 32 տարածքային ընտտրական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 5-ի «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին» թիվ 13-Ա որոշումն անվավեր ճանաչի և Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչի:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված համարի: Ստացվում է, որ իշխանությունը չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ եւ ընկել է դատարանի դռները:

Ք.Մ.




Լրահոս