Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունում:
«Քննարկվել են սահմանային իրավիճակը, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը ստեղծված իրավիճակին և «Հայաստան» խմբակցության առաջիկա անելիքները»,- նշված է հաղորդագրությունում: