Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից հայ-ադրբեջանական սահմանային սրացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:
«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը որևէ դիմում չի ստացել հայկական կողմից: Կարծում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», – ասել է Վլադիմիր Զեյնետդինովը: