ԱՄՆ պետդեպը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա իրադրությամբ և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք այսօր մտահոգիչ հաղորդագրություններ ստացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն բոլոր չկարգավորված հարցերով համընդգրկուն որոշումների, որոնք այս կամ այն կերպ կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը;




Լրահոս