Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոկսվայում մասնակցում են ԱՊՀ երկրների գործընկերների հետ ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԽ մամուլի հաղորդագրությունը:
«Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- ասվում է հաղորդագրության մեջ: