Կույսե՛ր, օգտակար է ավագ սենդի ներկայացուցիչների հետ շփումը. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

**Խոյ**. Այսօր հավանականությունը մեծ է, որ գերհոգնածություն կզգաք, սեփական ուժերի եւ հնարավորությունների սխալ հաշվարկի հետեւանքով: Ամեն դեպքում պահպանեք զգացմունքային հավասարակշռությունը եւ փորձեք զերծ մնալ հարաբերություններ պարզելուց:

**Ցուլ.** Այժմ ամեն բան կընթանա այնպես, ինչպես ծրագրել էիք: Կարեւոր է, որ զգացմունքային որեւէ պոռթկում չունենաք: Խնդիրներ կարող են առաջանալ այն ժամանակ, երբ ավելորդ շտապողականություն ցուցաբերեք: Կատարեք անելիք գործերի դասակարգում ըստ առաջնահերթության եւ ապա միայն ձեռնամուխ եղեք դրանք կատարելուն:

**Երկվորյակ.** Առավելագույնս չափավորություն ցուցաբերեք շրջապատի հետ շփվելիս: Եթե օգնության կարիք ունենաք, այսօր այն օրը չէ, որ որեւէ մեկին դիմեք, փորձեք ինքնուրույն գլուխ հանել: Հնարավոր է կարեւոր առաջարկ ստանաք: Ուշադիր եղեք այն ձեռքից բաց չթողնելու համար: Օրը ներդաշնակ կլինի սիրային հարաբերությունների համար:

**Խեցգետին. **Շատ անելիքներ կունենաք այսօր: Մի գործում հաջողության հասնելուց հետո, անցեք մյուսին: Դանդաղ, բայց հաստատուն կերպով ընթանում եք դեպի նպատակակետը: Հոգ տարեք ընտանիքի անդամների մասին: Հնարավոր են նոր ծանոթություններ:

**Առյուծ**. Ժամանակն է ամենից պատասխանատու որոշումները կայացնելու: Կարող եք կենտրոնանալ կարեւոր խնդիրների լուծման վրա: Մի խնայեք ձեր եռանդը եւ ձեռնամուխ եղեք նոր գործերին, անկախ բարդությունից:

**Կույս.** Օգտակար է ավագ սենդի ներկայացուցիչների հետ շփումը: Այդպիսով կենցաղային իմաստնություն ձեռք կբերեք: Փոփոխություններ կլինեն ընտանեկան հարցերում: Եթե անցյալում խնդիրներ եք ունեցել ծնողների հետ, ապա լավ ժամանակ է դրանք հարթելու համար:

**Կշեռք.** Շատ ժամանակ կանցկացնեք այսօր տարբեր շփումների մեջ: Հին ընկերները կհիշեցնեն իրենց մասին: Նոր ծանոթություններ կհաստատեք, որոնք կվերաճեն կայուն եւ տեւական ընկերության: Աշխատեք շատ ժամանակ հատկացնել հարազատներին:

**Կարիճ.** Լավ արդյունքների հասնելու համար պետք է ինքնուրույն գործեք: Դա նաեւ կազատի ձեզ ավելորդ հուզմունքից եւ անհանգստությունից: Հանգիստ ուսումնասիրեք իրադրությունը եւ հարաբերություններ հաստատեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգտակար լինել ձեր համար: Լավ ժամանակ է թեթեւ սիրավեպի համար:

**Աղեղնավոր**. Մի ձեռնարկեք գործեր, որոնք դեռ անորոշ են: Քիչ ծանոթ ոլորտում կարող է լուրջ սխալներ թույլ տաք: Խուսափեք վեճերից եւ բախումներից, հատկապես մտերիմների հետ: Շփումների ժամանակ հաշվի առեք նաեւ դիմացինի տեսակետը: Մտեք նաեւ նրա դրության մեջ:

**Այծեղջյուր.** Եթե այսօր կարեւոր գործեր եք պլանավորել, ապա հետաձգեք, այսօր դրանց համար հարմար ժամանակ չէ: Պատասխանատու գործերից այսօր խուսափեք: Ավագ սերնդի ներկայացուցիչների խորհուրդներին ականջալուր եղեք: Օրը հարմար է սիրային հարցերի կարգավորման համար:

**Ջրհոս**. Կարելի է համատեղ գործ սկսել վստահելի մարդու հետ, վերականգնել հին հարաբերությունները, թարմացնել պայմանավորվածությունները: Եթե հետաքրքրական առաջարկ ստանաք, ապա ընդունեք այն: Անձնական կյանքում նոր հնարավորություն կստանաք եւ աշխատեք հնարավորությունը չկորցնել:

**Ձկներ.** Այսօր հնարավոր է խճճվեք սեփական զգացմունքներում: Ձեր համար սիրելի մարդկանցի մի վիրավորվեք: Էմոցիոնալ դաշտը պահեք վերահսկողության տակ: Մասնագիտական գործերում ակտիվություն ցուցաբերելու կարիք չկա: Առանց այն էլ խճճված հոգեկան վիճակը կարող է ավելի խառնվել եւ սխալների հանգեցնել:




Լրահոս