Արդեն երկրորդ օրն է` աշխարհով մեկ բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆինանսական համակարգի: Չիկագոյում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 175 ցուցարարի,- հայտնում է Reuters-ը: Ընդհանուր առմամբ փողոց է դուրս եկել մոտ 2 000 մարդ, շատերը քաղաքի կենտրոնում վրաններ են տեղադրել:Ցույցեր են անցկացվում նաեւ Լոնդոնում, որտեղ շուրջ 400 մարդ գիշերն անցկացրել են Սուրբ Պողոսի տաճարի դիմաց տեղադրված վրաններում: Կանադայում ցուցարարները գալիք շաբաթ պատրաստվում են «ուժեղ հարված» հասցնել,- հայտնում է CTVNews Winnipeg-ը: Ակտիվիստներից մեկը պատմել է, որ ցույցեր են նախատեսվում ֆոնդային բորսայի բացման ժամանակ: Ցուցարարները գիշերն անցկացրել են Տորոնտոյի Սենտ Ջեյմսի այգում հիմնված վրանային ճամբարում եւ շարունակում են ցույցերը: Միակ երկիրը, որտեղ ցույցերը վերաճել են զանգվածային անկագությունների, Իտալիան է: Նախօրեին Հռոմում մարմնական վնասվածքներ է ստացել 70 մարդ:
Բողոքի ցույցերը տեղափոխվել են նաեվ Արեվմուտք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ