ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման եւ հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության՝ 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Մասնավորապես՝
- «Ֆոսֆալյուգել ալյումինիումի ֆոսֆատ դոնդող ներքին ընդունման 10400մգ, (20) փաթեթիկներ 16գ. Ֆրանսիա Ֆարմատիս, Զ.Ա N1,ԲՊ 20, 60190 Էստրես Սեն-Դենի՝ Աստելաս Ֆարմա Յուրուփ Բ.Վ., Սիլվիուսվեգ 62, 2333 ԲԷ Լեյդեն (Նիդերլանդներ)-ի համար» սերիա՝ 028361, պիտանիության ժամկետ՝ 31.05.2023թ.,
- «Լոզար-Դենկ 25 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 25մգ, (28/2ճ14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ եւ Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ եւ Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 23069, պիտանիության ժամկետ՝ 31.08.2022թ. սերիա՝ 24819, պիտանիության ժամկետ՝ 31.03.2023թ.,
- «Լոզար-Դենկ 50 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 50մգ, (28/2ճ14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ եւ Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ եւ Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 22308, պիտանիության ժամկետ՝ 30.11.2021թ. սերիա՝ 22332, պիտանիության ժամկետ՝ 30.11.2021թ., սերիա՝ 22891 պիտանիության ժամկետ՝ 30.04.2022թ., սերիա՝ 22962 պիտանիության ժամկետ՝ 30.06.2022թ., սերիա՝ 23072 պիտանիության ժամկետ՝ 30.09.2022թ., սերիա՝ 25290 պիտանիության ժամկետ՝ 28.02.2024թ.,
- «Լոզար-Դենկ 100 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 50մգ, (28/2ճ14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ եւ Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ եւ Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 22872, պիտանիության ժամկետ՝ 31.05.2022թ. սերիա՝ 23369, պիտանիության ժամկետ՝ 30.09.2022թ., սերիա՝ 23370 պիտանիության ժամկետ՝ 30.09.2022թ.,
- «ԿոԼոզար-Դենկ 50/12.5 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 50մգ+12.5մգ, (28/2ճ14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ եւ Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ եւ Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 21693, պիտանիության ժամկետ՝ 31.07.2022թ. սերիա՝ 21866, պիտանիության ժամկետ՝ 30.11.2022թ., սերիա՝ 22444 պիտանիության ժամկետ՝ 28.02.2023թ., սերիա՝ 22801 պիտանիության ժամկետ՝ 31.03.2023թ, սերիա՝ 24288, պիտանիության ժամկետ՝ 31.03.2024թ., սերիա՝ 24455, պիտանիության ժամկետ՝ 31.08.2024թ., սերիա՝ 25342, պիտանիության ժամկետ՝ 28.02.2025թ.,
- «ԿոԼոզար-Դենկ 100/12.5 լոզարտան (լոզարտան կալիում) դեղահատեր թաղանթապատ 100մգ+12.5մգ, (28/2ճ14/) բլիստերում Գերմանիա Դենկ Ֆարմա ԳմբՀ եւ Քո. ԿԳ, Գոլլ փ. 1, 84529 Թիթմոնինգ, Դենկ Ֆարմա ԳմնՀ եւ Քո. ԿԳ, Պրինցրեգենտեն փ. 79, 81675 Մյունխեն (Գերմանիա)-ի համար» սերիա՝ 22122, պիտանիության ժամկետ՝ 30.11.2021թ. սերիա՝ 22799, պիտանիության ժամկետ՝ 31.03.2022թ., սերիա՝ 24579 պիտանիության ժամկետ՝ 30.06.2023թ., սերիա՝ 25105 պիտանիության ժամկետ՝ 30.06.2023թ.։
ՏԱՔՍԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձեւ եւ աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը:
Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում եւս. 7 տարեկանից բարձր թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: «Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,- ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց. «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձեւով ուղեւոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա: «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարեւորեց՝ նշելով, որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա եւս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,- ասաց նա: Պատգամավորը խոսեց նաեւ խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չլինի դուրս գալ: Ըստ փոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է: Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
ՏԵՂՈՒՄՆԵՐ՝ ՁՅԱՆ ՏԵՍՔՈՎ
Երեկ Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը: Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի եւ Սյունիքի լեռնային եւ նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
2.8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐՈՒՄ
Հայաստանյան բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց եւ նրանց հարազատների վարկային պարտավորությունները՝ մոտ 2.8 մլրդ դրամի չափով: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Փոխնախարարը հայտնեց. «2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Կենտրոնական բանկը հայտնել է, որ վարկային կազմակերպությունների ու բանկերի կողմից պատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանիքների վարկային պարտավորությունների մասով զիջվել է 2.8 մլրդ դրամ, ծառայություն է ներկայացվել 728 կատարողական թերթ, որից արդեն իսկ զիջվել են 593-ը»: Անդրադառնալով նախագծին՝ Թումանյանցն ասաց, որ նախագծի ընդունման նպատակը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ բանկեր եւ վարկային կազմակերպություններ, ինչպես նաեւ շատ պարտապաններ այս ընթացքում, պայմանավորված 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ, զիջել են պարտքերը: «Եվ դրա արդյունքում, թեեւ եղել են այդ պահին արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներ, իրավիճակն այնպիսին է, որ այդ վարույթների շրջանակում գանձվում են գումարներ, որոնք մնում են պարտատիրոջ վրա: Մենք ուղղակի նախագծով զիջում ենք այդ գանձումները, կատարողական ծախսերը, որոնք պետք է վճարի պարտատերը»,-ասաց փոխնախարարը:
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով կան կատարողական վարույթի համար կարճման ենթակա հիմքեր, այդ թվում նաեւ Քաղաքացիական օրենսդրությամբ կան պարտավորության դադարումը ներելու հիմք, միաժամանակ կա «ԴԱՀԿ մասին» օրենքում այնպիսի կարգավորում, որի համաձայն՝ եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվում, եւ կարճվում կամ ավարտվում են դիմումի հիման վրա կատարողական գործողությունների ծախսերը, այդ դեպքում պետք է գանձվեն, եւ բռնագանձման ենթակա գումարը պետք է պակաս չլինի, քան 1 տոկոսը: «Այս պարագայում այդ բեռն ընկնում է բանկերի, վարկային կազմակերպությունների վրա, որոնք, զիջելով պարտքը, նաեւ ստացվում է, որ ստիպված են կրել այդ ծախսերը»,- ասաց փոխնախարարը: