Զանգվածային ոչնչացում. էլեկտրական հոսանքի միջոցով որսացել են Կարմրախայտ եւ Բեղլու տեսակի ձկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երջանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախապես տեղյակ լինելով Վ.Պետրոսյանի հանցավոր մտադրության՝Սիսիանի համանքի վարչական տարածքից զանգվածային ոչնչացման եղանակով ձու որսալու նպատակի մասին՝խոչընդոտները վերացնելով օժանդակել է, այն է՝ 08.08.2021թ.-ին իր կողմից վարված «ՎԱԶ 21099»մակնիշի 35PZ419 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Վ.Պետրոսյանին՝ հիշյալ եղանակով ձուկ որսալու համար անհրաժեշտ միջոցներով հանդերձ,Կոտայքի մարզի Գառնի բնակավայրից տեղափոխել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տորունիք բնակավայրի վարչական տարածք, որտեղ ժամը 21:30-ի սահմաններում «Այրի» գետից զանգվածային ոչնչացման եղանակով՝ էլեկտրական հոսանքի փոխադրիչ ինքնաշեն սարքի օգտագործմամբ,ապօրինի արդյուհանել է 7 հատ «Կարմրախայտ» տեսակի և ընդհանուր 6.5 կգ քաշով «Բեղլու» տեսակի ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր 41.500 ՀՀ դրամի վնաս:

Ք.Մ.




Լրահոս