ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին պատասխանում է լրագրողների՝ նախապես ուղարկված հարցերին: Առաջին հարցը վերաբերվում էր առաջիկայում սպասվող բանակցային հանդիպումներին: Վարչապետը նշեց, որ Բրյուսելում սպասվող հանդիպման ժամանակ կքննարկվի հումանիտար հարցեր, ինչպես նաև գերիների հարցը: Փաշինյանը շեշտեց նաև, որ պետք է չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական ակնկալիքներ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց նաև, որ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 15-ին սպասվում են հանդիպումներ Իլհամ Ալիևի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: