Երկու հիմնական գործոն կար՝ անվտանգությունն ու առողջական վիճակը։ Հենց այդ ռիսկը բացառվի, քրեակատարողական ծառայությունը կկարողանա Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել դատարանի դահլիճ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Ինչպես արդեն հայտնի է հանրությանը, Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը։ Մենք, իհարկե, կսպասենք նրա առողջական վիճակի մասին բժիշկների զեկույցին, և այս մեկ գործոնի բացառումն արդեն իսկ հիմք է տալիս, որ Միխեիլ Սաակաշվիլին ներկա գտնվի դատարանի դահլիճում հետագա դատավարությանը»,- ասել է Ռատի Բրեգաձեն։