Վարորդական իրավունք չունենալով՝ կանայք ոչ սթափ վիճակում վարում են մեքենա. իրավապահների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարահային ոստիկանությունը հայտնվել է անելանելի վիճակում: Բանը հասել է այնտեղ, որ կանայք չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ոչ սթափ վիճակում վարում են ու հայտնվում դատարաններում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայարփի Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2021 թվականի սեպտեմբերի 29֊ին’ ժամը 03:50-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում ոչ սթափ վիճակում վարե լէ տրանսպորտային միջոց:

Այսպես.
Հայարփի Մնացականի Վանեսյանը, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին’ ժամը 03:50-ին, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և գտնվելով 0.189 մգ/լ ալկոհոլային խմիչք օգտագործած’ ոչ սթափ վիճակում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում վարել է «Ինֆինիտի» մակնիշի 36 VU 203 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, ինչի վերաբերյալ նույն օրը ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության տեսուչի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8180022217 արձանագրությունը:




Լրահոս