Դավիթ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մայիսի 08-ին’ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ի 5-րդ բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակում բուժման մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանն անհիմն վիճաբանել է ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ի 5-րդ բաժանմունքի բուժքույր Ալվարդ Մանուկյանի հետ, որի ընթացքում ճանկռել է ձախ այտի շրջանը և պլաստմասե տարայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին’ Ալվարդ Մանուկյանին պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Դավիթ Ռոբերտի Պետրոսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Ք.Մ