Անձնական կյանքում նորություններ չունեմ: Նշանված եմ, բայց դեռ չեմ ամուսնացել: Հարսանիքս հետաձգվեց ավտովթարի պատճառով: Այն, ամենայն հավանականությամբ, կարվի ձմռանը կամ հաջորդ տարվա սկզբին,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը, ով ներկայում բնակվում է Վանաձորում: Նա նաեւ տեղեկացրեց, որ սովորում է Վանաձորի Մխիթար Գոշ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ինչ վերաբերում է այն հարցի, թե արդյոք ամուսնությունը չի՞ խոչընդոտի սպորտով զբաղվելուն, նա ասաց, որ նման բան լինել չի կարող, քանի որ իր ապագա ամուսինը դեմ չէ, որ ինքը զբաղվի ծանրամարտով:Ինչ վերաբերում է վերականգնողական այս փուլում մարզումներով զբաղվելուն, ապա Նազիկն ասաց, որ հիմա կատարում է միայն նախավարժանքներ:”Մեկ տարի հետո կսկսեմ արդեն պարապել: Անգամ մեկ դույլ չեմ փորձել բարձրացնել: Մեքենա դեռ չեմ վարում, բայց հուսով եմ` կվարեմ հետագայում,- ասաց չեմպիոնուհին:
Նազիկ Ավդալյան. Վթարից հետո անգամ մեկ դույլ չեմ փորձել բարձրացնել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ