«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ ու նրա վարած քաղաքականության հանդեպ ունեմ ամենաքննադատական մոտեցումները, բայց չենք պատրաստվում փողոց դուրս գալ ինչ-որ փաստաթղթի ցուցադրություն պահանջելու, դա առնվազն լուրջ չէ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդադառնալով «Ազատագրական շարժման» պահանջներին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցությունից Լեւոն Զուրաբյանը:
Հարցին՝ իսկ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս կգա՞ն, մեր զրուցակիցը խուսանավեց պատասխանել. «Գիտեք, նման հարցերը հեռախոսով քննարկելուն դեմ եմ, շնորհակալություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում