Հայաստանում նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 675 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337005 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2342246 վերջին մեկ օրում` 7745 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15498 պացիենտ. Մեկ օրում նվազել է 667-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 312617 անձ` վերջին մեկ օրում 1539 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7459 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 19 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1431 է: