Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 58-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պատահարի պահին հանքահորում եղել է 287 հանքագործ: Մահացել է 51 մարդ:
Հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովը, ով պայթյունի գործով մեղադրվում է արտադրական անվտանգության կանոնները խախտելու մեջ, չի ճանաչում իր մեղքը: