Նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: