Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ»-ում թեմայով քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ «Գիշերօթիկ հաստատությունների լուծարումից հետո ի՞նչ է եղել այդ հասատատությունների երեխաների հետ»,- հարցերց Թովմասյանը։
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ պետական ու մասնավոր մի շարք ծրագրերով փորձել են լուծել այն երեխաների հարցը, որոնք ընտանիք չեն վերադարձել։ Հավելեց նաև, որ ովքեր էլ ընտանիք են վերադարձել, բայց ինչ-ինչ խնդիրներ են եղել՝ սոցիալական կամ վերամիվորման հետ կապված, ապա միջազգային կառույցների հետ համագործակցությամբ են փորձել հարցերին լուծումներ տալ։ «Այս մասով հանրապետությունում ճգնաժամային երեք կենտրոն է գործում, որտեղ կարճաժամկետ կտրվածքով կարողանանում ենք 6-ամսյա օժանդակություն ցույց տալ երեխաներին, բայց դա անպայման ընատնիք վերադարձնելու միտումով»,- նշեց Մկրտչյանը։
Նախարարի ասածին ի հավելում փոխնախարար Տաթևիկ Ստեփյանը նշեց, որ, օրինակ, Գյումրու թիվ մեկ գիշերօթիկում այն փակվելու պահին 53 երեխա է եղել։ Նրանցից 40 վերադարձել է ընտանիք, 13-ը վերամիավորման անհնարինության պայմաններում տեղափոխվել են խնամքի այլ կենտրոններ։ Իսկ Դիլիջանում, ըստ Ստեփանյանի ներկայացրածի, 77 երեխա է եղել, որոնք բոլորն էլ ընտանիք են վերադարձել։