Գերմանիայում հայտնաբերվել է Covid 19-ի նոր շտամով՝ Omicron-ով վարակվելու դեպք, հայտնում է Guardian-ը։
վարակման կասկածելի դեպք է գրանցվել երկրի արևմուտքում՝ Էսսեն շրջանում։
Ըստ տեղական իշխանությունների, Omicron-ի նման ախտանշաններ են հաստատվել Հարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդի մոտ։ Նա ներկայում գտնվում է մեկուսացման մեջ։ Հիմա ուսումնասիրվում են հիվանդի բուժհետազոտության տվյալները, եթե հաստատվի, ապա սա կլինի Գերմանիայում Omicron շտամի հաստատված առաջին դեպքը։