Կարմիր Խաչ միջազգային կոմիտեից դեռեւս չեն այցելել ադրբեջանական ագրեսիայի հետեվանքով նոյեմբերի 16-ի գերեվարված մեր հայրենակիցներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս պահին շարունակվում է երկխոսությունը, այլ տեղեկություններ դեռեւս չկան:
Հարցին՝ արդյոք հստակ վիճակագրական տեղեկություններ ունեն նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների վերաբերյալ, մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին որեւէ հստակ վիճակագրական տվյալներ չի կարող տրամադրել նման բոլոր հարցերը գտնվում են մեր եւ համապատասխան իշխանությունների կոնսիդենցալ երկխոսության շրջանակում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։
Իսկ, ահա նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական ագրեսիային, ասաց, որ այդ օրվա դեպքերով ունենք 6 հաստատված զոհ, ինչպես նաև 24 գումարած 8 գերեվարված, որոնց տվյալները պետք է վերջնական ճշտվեն։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսայութում:
Լիդա Եղիազարյան